«Յուքոմի» տնօրեն Արա Խաչատրյանի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվե՞լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք, «Յուքոմ» ընկերության շուրջ 12 օր տևած խառը և մասամբ անհասկանալի պատմությունը կարծես հանգուցալուծման է հասել, սակայն մեկ փաստ մեր աչքից չէր կարող վրիպել: Ընկերության նոր տնօրենի շուտափույթ նշանակումը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ Հայկ Եսայանի հորդորով իր եղբայր Ալեքսանդրը ետ վերցրեց բողոքարկման դիմումը պետռեգիստրից: Նա վիճարկել էր, որ խորհուրդը գումարվել և որոշումը կայացրել է խախտումներով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանը «Արարատ» բանկի իր մտերիմների միջոցով կարողացել է վիճահարույց փաստաթուղթ «անցկացնել» և գրանցել իրեն տնօրեն: Եթե հավատանք տեղեկություններին, ապա «Յուքոմի» նոր տնօրեն Ա. Խաչատրյանին կարող է սպառնալ քրեական պատասխանատվություն ՀՀ Քր. Օրենսգրքի 325 հոդվածով, և Կապի կանաչ օպերատորը կրկին կմնա առանց տնօրեն:




Լրահոս