Կարեն Կարապետյանին նամակ են ուղարկել, բայց պատասխան չեն ստացել. Քննիչ հանձնաժողովը նիստ է պլանավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին, Աժ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պլանավորել է նիստ անցկացնել: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ հանձնաժողովը սպասում է  ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, վերջինիս հրավեր ուղարկվել է, սակայն նախկին վարչապետը դեռեւս չի արձագանքել:

Աժ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Armlur.am-ի  հետ զրույցում հայտարարեց, որ իրենք նամակ են ուղարկել Կարեն Կարապետյանին, բայց արձագանք չեն ստացել: Պատգամավորը հայտարարեց նաեւ, որ հանձնաժողովը պլանավորել է առաջիկայում Արցախ մեկնել, որտեղ հանդիպումներ պետք է ունենան տարբեր անձանց հետ:

Պատգամավորը նշեց, որ դեռեւս չի կարող մանրամասներ ներկայացնել, քանի որ հանձնաժողովը այդ հարցում դեռեւս վերջնական որոշում չունի:

Ի դեպ, իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի խաչատուրովի հանձնաժողով ներկայանալը դեռեւ իրենց օրակարգում է, ու իրենք պատրաստ են լսել նրան, եթե վերջինս համաձայնի ներկայանալ:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս