ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես էլ ընկա «դռբի» տակ. Նիկոլ Փաշինյանին շնորհակալ եմ. Արա Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել կալանքի տակ գտնվող Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։

Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին՝ պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել:

Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, hիմնադրամի բոլոր նվիրյալներից»:

Այսօր Արա Վարդանյանը եկել էր Շենգավիթի դատարան ի պաշտպանություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Armlur.am-ը վերջինիս հետ զրուցեց իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին , ինչ փուլում է գտնվում քննությունը :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս