«Ինձ թվում է, որ դա փրկություն էր Տիգրան Սարգսյանի համար, որովհետեւ դա խայտառակություն էր: Ճիշտն ասած, կուզենայի, որ հայցը չվերադարձվեր ու մինչեւ վերջ Տիգրան Սարգսյանի այդ խայտառակ դեմքը բացվեր»,-«Ժողովուրդ»-ին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը տեւական բացակայությունից հետո վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ երբ 2008թ. փետրվարին Հ.Բագրատյանը, հրապարակավ քննադատելով «Հայխնայբանկ»-ի օտարումը, մեղադրել էր այն …