ՀԱՑՆ ՈՒ ՋՈՒՐԸ ԿՏՐԵՑԻՆ, ՄՆԱՑ ՕԴԸ Հուլ 27,2011 00:00 Վանաձորի «Քիմպրոմ»-ի ղեկավարությունն, աշխատակիցներին գրեթե մեկ տարի աշխատավարձից զրկելով, չի բավարարվում: Պարզվում է` ավելի քան 20 տարի է` զրկել է նաեւ ջրից: Դեռեւս 1970թ. շահագործման հանձնված Շիրակացու 4 հասցեում գտնվող «Քիմպրոմ»-ի հանրակացարանում այսօր ապրում է գործարանի աշխատակիցների մոտ 40 ընտանիք, որոնք 12 քմ բնակմակերեսով սենյակներում ապրում են մի քանի հոգով, սոցիալական ծանր պայմաններում: Տանիքը երբեւէ …
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ` ԴՊՐՈՑՆԵՐԻՆ Հուլ 27,2011 00:00 Հուլիսի 26-ին կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որտեղ, ի թիվս այլոց, քննարկվել է դպրոցները նոր համակարգիչներով համալրելու հարցը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այդ նպատակով կառավարությունն այս տարի ԿԳ նախարարությանը հատկացրել է 700 մլն դրամ, հետեւաբար, ըստ վարչապետի, հին համակարգիչների տեսակարար կշիռը բավական փոքր պետք է լինի:
ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է Հուլ 27,2011 00:00 Վայոց ձորի մարզում վթարի ենթարկված «Ուրալ»-ի ուղեւոր-զինվորներից երկուսի վիճակը ծանր է: Ըստ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանի` մնացած 10-ը զինվորներն ապաքինվում են եւ նրանց առողջական վիճակն օրեցօր լավանում է: Նա նաեւ հավելեց, որ ծանր վիճակում գտնվող երկու զինվորների մոտ վնասված է ողնաշարը:
ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ Հուլ 27,2011 00:00 Հայտնի սկանդալային WikiLeaks կայքում հրապարակում է հայտնվել Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվային փաստաթղթերի կեղծման եւ դրանցից ձերբազատվելու փորձերի մասին: Ըստ այդմ, Հայկական հարցին անմիջականորեն առնչվող ավելի քան 70 միլիոն փաստաթղթեր ինդեքսավորվել են, եւ թուրք չինովնիկները խոչընդոտում են դրանց ստացմանը: Հետազոտողների խոսքերով` պատմական ճշմարտության կեղծման առաջին փորձը ձեռնարկվել է 1919 թվականին, իսկ արխիվից մի շարք կարեւոր փաստաթղթեր …
«ԸՆԴԱՄԵՆԸ» 600 ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ Հուլ 27,2011 00:00 ՌԴ հյուպատոսարանն ու Ազգային միգրացիոն ծառայությունն անցած տարվանից իրականացնում էին ռուսական կառավարության կողմից մշակված «Համերկրացիներ» ծրագիրը Շիրակի ու Լոռու մարզերում: Ծրագրի արդյունքում մոտ 600 ընտանիք մեկնել է Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններ: Ծրագիրն արդեն ավարտվել է, ու շրջանառվող լուրերն այն մասին, թե այն կրկին վերսկսվելու է, հյուպատոս Վասիլի Կորչմարը հերքել է: Հյուպատոսը համամիտ չէ նաեւ այն …
ԻՆՉ ՑԱՆԵՍ, ԱՅՆ ԿՀՆՁԵՍ Հուլ 27,2011 00:00 Հրազդանում գործում է «Երեւան CET» անվանումով խանութ: Դրա բրենդի ձեւը կրկնօրինակում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» բրենդին` իր ոճի, պատկերային ու գունային համադրությունների նմանությամբ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նման գործունեությունը որակել է որպես անբարեխիղճ մրցակցություն: Հիշեցնենք, որ Ալեքսանյանը նախկինում բազմիցս պատժվել է հենց նույն տիպի անբարեխիղճ մրցակցության համար:
ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է Հուլ 27,2011 00:00 Երեւանի Ամիրյան փողոցի իրացված տարածքների բնակիչները բաց նամակով դիմել են Լեւոն Տեր-Պետրոսյանին` խնդրելով հանրահավաքում անդրադառնալ իրենց խնդրին: Նրանք նշել են, որ 2005թ-ի գարնանն իրենց հետ կնքվել են անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որոնց` 30 ամիս հետո պետք է իրենց տների տեղում կառուցվող շենքից ստանային բնակարաններ, ինչը, սակայն, մինչ օրս տեղի չի ունեցել. «Մենք …
ՏՆՕՐԵՆԸ ՎԱԽԵՑԱԾ Է Հուլ 27,2011 00:00 Նախօրեին «Ժողովուրդ»-ը կրկին ահազանգեր էր ստանում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի տնօրեն Բագրատ Ոսկանյանի գործունեության վերաբերյալ: Հիվանդանոցի աշխատակիցները շարունակում են բողոքել Ոսկանյանի պահվածքից. նա աշխատակիցներին «պատին սեղմած է պահում»: Մեզ զանգահարած 45-ամյա տիկինը պատմեց, որ Ոսկանյանը, իմանալով առողջապահության նախարարի հանձնարարականի մասին, հիվանդներին «զգուշացնում է», որ եթե իրենց հարցեր տան, «պիտի ասեք, թե հիվանդանոց եք տեղափոխվել …
ԱՅՐՎԵԼ Է ԱՅԳԻՆ Հուլ 27,2011 00:00 Հուլիսի 25-ին Բագրատաշեն գյուղում այրվել է երեք սեփականատերերի պատկանող 1.5 հա խաղողի այգին: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի խոսքերով` հրդեհի պատճառը Դեբեդի ափին անհայտ մարդկանց վառած խարույկն է եղել: Հրդեհի հետագա ընթացքը կասեցրել, կրակը մարել են խաղողի այգիների տերերը:
ԲԵՐՔԸ ՍԱԿԱՎ Է Հուլ 27,2011 00:00 Տավուշի մարզի` Դեբեդի հովտի գյուղերում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանի խոսքերով` գյուղի 65 հա ցորենի եւ 50 հա գարու բերքը սակավ է եղել: Հեկտարից ստացվել է միջինը 17 ցենտներ ցորեն, 14 ցենտներ գարի: Այս տարվա հունիսի 20-ի կարկտահարությունը մեծ վնաս էր պատճառել Դեբեդավանի հացահատիկի ցանքերին: Իսկ Տավուշի մարզում հակակարկտային կայաններ չկան:
4 ՄԱՖԻԱՆԵՐ Հուլ 27,2011 00:00 ԱՄՆ իշխանությունները հրապարակել են տրանսազգային հանցավորության դեմ պայքարի նոր ռազմավարությունը: Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր ազգային ռազմավարության մեջ պատժամիջոցներ են նախատեսվում 4 քրեական կազմակերպությունների` իտալական Կամորրայի, ճապոնական Յակուձայի, մեքսիկական նարկոկարտել Լոս Սետասի եւ նախկին ԽՍՀՄ երկրների «Բրատվա» կոչվող հանցավոր միության նկատմամբ:
Ա՜Յ ՔԵԶ ՀԱՆԳԻՍՏ Հուլ 27,2011 00:00 Վրաստանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսը: Քութայիս քաղաքի մոտ բախվել են երկու միկրոավտոբուսներ, ինչի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Հայաստանի 13 քաղաքացի եւ մեկ տեղացի: Տուժածները տեղափոխվել են Քութայիսի հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ հայ զբոսաշրջիկների վիճակը միջին ծանրության է:
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
20 Նոյեմբեր 07:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 19:45 Գերիների մասին ծաղրական գրառում կատարած ՔՊ-ականը. ով է Նարեկ Զեյնալյանի հավանական փոխարինողն ԱԺ-ում
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան