Երեկ Վանաձորում քաղաքացիական ակցիա էր: Մի խումբ երիտասարդներ` «Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունից, հնարավորություն էին տալիս մարդկանց, հասարակ քաղաքացիներին` նամակ գրել Սերժ Սարգսյանին: Երիտասարդները քաղաքացիներին տրամադրում էին թուղթ, գրիչ, ծրար, այն ամենը, ինչ հարկավոր է «գերագույնին» նամակ ուղարկելու համար: Ցանկացողները շատ էին, նույնիսկ հերթեր էին գոյանում, մարդիկ փորձում էին այս կերպ իրենց ձայնը հասցնել Ս. Սարգսյանին, ոմանք …