«Պեպսի» ընկերության 50 տոկոս բաժնեմասը վաճառվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանը իրեն պատկանող «Պեպսի» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառել է:

Տեղեկություններ կան, որ Ա. Արսենյանը այն վաճառել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Այսօր «Պեպսի» ընկերությունը կառավարում է դեսպանի որդին:

Armlur.am-ը փորձեց  պարզել տեղեկության ճշմարտացիությունը Աշոտ Արսենյանից: Վերջինս միայն հաստատեց, որ ընկերության բաժնետոմսների 50 տոկոսը վաճառված է:

Այլ մանրամասներ պատգամավորը չցանկացավ նշել:




Լրահոս