Թեժ ծեծկռտուք՝ երևանյան կարաոկե ակումբում. աղջիկներն իրար չէին հասկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` այս գիշեր ժամը 4:30-ի սահմաններում մայրաքաղաքի կենտրոնում աղջիկների ծեծկռտուք է եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբում երեք երիտասարդ աղջիկներ թեժ վիճաբանություն են ունեցել: Իրավիճակն այն աստիճան է սրվել, որ կարաոկե-ակումբի այցելու աղջիկները սկսել են ոտքերով և ձեռքերով մեկը մյուսի մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցրել:

Նրանց հնարավոր չի եղել հանդարտեցնել, և ստիպված միջամտել են կարաոկե-ակումբում ներկա այլ մարդիկ: Թե ինչն է երիտասարդ աղջիկներին դրդել ծեծել իրար, դժվար է պատկերացնել:




Լրահոս