Երևանում դաժանաբար սպանվել է Ռուսաստանից ժամանած հայազգի մեծահարուստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ` հուլիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևանում` Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ:

Armlur.am-ը պարզեց, որ  բնակարանում հայտնաբերվել է Ռոստովի մարզի Ազով քաղաքի բնակիչ Համլետ Ասատրյանի դին` պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով: Մեր տեղեկություններով, նա մեծ ունեցվածքի տեր է և Հայաստանում էր գտնվում հարսանիքի մասնակցելու նպատակով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին սպանության փաստը, հավելելով, որ ընթանում է նախաքննություն և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հուլիսի 12-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 17 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, 1973 թ. ծնված Գվիդոն Հ.-ն նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Համլետ Ասատրյանի դիակը՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքի հետքերով:




Լրահոս