Կրեմլում արձագանքել են հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում չեն կարծում, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը դրական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների վրա: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել: Մենք նախկինի պես համոզված ենք, որ այդ հարցը մեր օրակարգում չկա: Մենք կարծում ենք, որ նման որոշումները կարող են դրական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության և ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների վրա»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Այսօր հրապարակվել է G7-ի գագաթաժողովի հռչակագիրը, որում առաջնորդները կողմ են հանդես եկել հակառուսական պատժամիջոցների պահպանմանը:Համատեղ հռչակագրում ասվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան՝ մինչ Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացումը:

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այդ հայտարարությունն «անհեթեթ» է անվանել:




Լրահոս