«Տիտանների պայքար» Սևանում. կիզակետում Վլադիմիր Գասպարյանն ու Բարսեղ Բեգլարյանն են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թեւակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փոթորկել են գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Սկսենք Գեղարքունիքից:

Սեւան քաղաքում իրավիճակը անպատկերացնելի խճճված է: Այստեղ ինքնառաջադրվել են միանգամից 3 ՀՀԿ-ականներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ հայտնի Ուդոն, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, որը համարվում է բավականին թույլ թեկնածու ի տարբերություն մյուս մրցակցի: Բանն այն է, որ այստեղ առաջադրվել է նաեւ Սեւանի մեկ այլ նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, որը համակիրներ ունի քաղաքում: Սեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ «ՌԱՖ ԵՎ ԷԼ» ՍՊԸ տնօրեն Արա Սմբատյանը, որը վայելում է տեղի երկրապահների աջակցությունը: Ու դեռ ընտրապայքարը չսկսված՝ Սեւանում «խաղից դուրս է եկել» ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալիկ Պետրոսյանի՝ Լոբի Ալիկի որդին՝ անկուսակցական Մհեր Պողոսյանը: Նա «Գազպրոմ Արմենիա»-ում ավագ մասնագետ է, եւ հայրը հորդորել է չխառնվել ներկուսակցական գզվրտոցի վերածված Սեւանի ընտրապայքարում:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս