Տղերքը խաբվեցին, «Սասնա Ծռերի» համար գրել էին այդ տեքստը ու թաքնվել. Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, ասաց. «Տղերքը գնացին, քանի որ կարծում եմ՝ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին… իրենք խաբվեցին»:

-Պարո՛ն Մարգարյան, հատկապես այս ամառ առավել ակնառու դարձավ, թե ինչքան խորն է հանրության մի զգալի մասի հուսահատությունը: «Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջոդած իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդկանց դժգոհությունն այնքան է մեծացել, որ պատրաստ են անգամ զենքի ուժով հարց լուծելու տարբերակը ողջունել: Ինչպես հայտնի է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների մեջ կային դաշնակցության նախկին անդամներ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրանք դիմեցին այս ծայրահեղ քայլին եւ ինչի հասան ի վերջո:

-Ես այս հարցով առաջին անգամ եմ խոսում: Պատճառները շատ են: Հայաստանի այդ օրերին չէի համակրում, քանի որ ինձ նեղացրել է, տագնապեցրել է, որովհետեւ ես այն անձերից եմ, եթե մի բան ասում եմ՝ ճիշտ է, բրավո, գնում եմ՝ մասնակցում եմ ու փորձում եմ այդ հարցի մեջ լինել առաջին գծում: Ես չէի կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են բրավո, ապրեք ասել, բայց իրենց գործը չշարունակեն, իրենց կողքը չկանգնեն, իրենց դիրքորոշումների մեջ հետեւողական չլինեն: Ի՞նչ ստացվեց արդյունքում:

Արդյունքում ստացվեց, որ, ճիշտ է, նրանք նախկին դաշնակցականներ են, բայց ինչ-որ տեղ մենք միասին կյանք ենք ունեցել, ես իրենց որպես մարդ հարգում եմ, եւ շատ մեծ ափսոսանք կա մեջս, որ արդյոք իրենք զոհ չգնացին քաղաքական ինչ-որ վախկոտ մարդկանց հաշիվների, որ չփորձեցին իրենց կողքին կանգնել: Իրենց ես տեսնում էի հեռուստատեսությամբ. կար 70 տարեկան մարդ, գուցե դեռ ավելին: Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին՝ ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից ավելի փոքր էին, թող մի շենք էլ իրենք գրավեին, եթե դա ճիշտ ճանապարհն էր: Եթե դա ճիշտ ուղին էր, թող մի շենք էլ իրենք գրավեին, երկրորդը գրավեին, 4-րդը գրավեին, իսկ եթե դա ճիշտ չէր, ինչպես ասեցին բրավո: Ախր, դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հավանաբար վճարելու են: Ես իսկապես դրա համար ափսոսանքի զգացում ունեմ: Նույնիսկ բարկության տրամադրություններ են ստեղծվում, երբ ամեն անգամ մտածում եմ:

-Ամեն դեպքում, ինչի՞ հասան «Սասնա ծռեր»-ը:

-Չի կարելի որեւէ բան ղեկավարել առանց առաջին գծում լինելու, դա մի քիչ անպարկեշտություն է. մարդկանց հայրենասիրությունը, մարդկանց զգացական ապրումները օգտագործես, կրակի մեջ գցես եւ դու մի կողմ կանգնես, դա մարդկային չէ: Դա գաղափարական մարդու պահվածք ու կեցվածք չէ: Ես, իսկապես, վատ եմ զգում այն քաղաքական գործիչների համար, այսպես կոչված, քաղաքական գործիչների համար, որոնք ասեցին բրավո, բայց նույնը չարեցին: Եթե ճիշտ էր, թող անեին, եթե ճիշտ չէր, ինչո՞ւ այդ մթնոլորտը ստեղծեցին:

-Իսկ ո՞րն է Ձեր գնահատականը «Սասնա ծռեր»-ի այդ քայլին:

-Տղերքը գնացին, քանի որ, ես կարծում եմ, որ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին… իրենք խաբվեցին: Իրենք կարծեցին, որ հարույր-հազարավոր ժողովուրդ դուրս կգա, իրենց կպաշտպանի: Իրենք խաբվեցին, քանի որ կարծեցին, թե դրանով ինչ-որ բան կարող էին փոխել, բայց հոկտեմբերի 27-ն էլ ապացուցեց, որ այդ ճանապարհով հնարավոր չի բան փոխել, ոչ թե հնարավոր չի փոխել, դրանից մենք չենք շահում, ավելի վնասվում ենք: Վերջիվերջո, եթե կա պայքարելու օրինական ձեւ, առնվազն այդ օրինական ձեւը դու պիտի սպառես…

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս