ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստվերում չեմ մնացել, դեպի ստվեր եմ տարվել. Արսեն Սաֆարյանը՝ անցած ճանապարհի դժվարությունների և խոչընդոտների մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստվերում չեմ մնացել, դեպի ստվեր եմ տարվել. Արսեն Սաֆարյանը՝ անցած ճանապարհի դժվարությունների և  խոչընդոտների մասին

Բոլորի կողմից սիրված Արսեն Սաֆարյանը վերջին շրջանում իր լռությունը ArmLur.am– ի հետ զրույցում մեկնաբանեց հետևյալով՝  «Լինում են ժամանակներ, երբ կամա, թե ակամա զբաղվում ես այլ գործով»:

Արսենը ինքնատիպ այն երգիչներից է, ով անկախ ամեն ինչից չի շեղվել իր կողմից նախանշված երաժշտական ուղուց:  Ինչպես նա է նշում, եթե երգեր այն ինչը հեշտ ընկալելի է համարվում, ապա այսօր «հարուստ տղա» կլիներ:

Քանիցս Արսեն Սաֆարյանը նշել է, որ  իր ճանապարհին եղել են բազմաթիվ խոչընդոտներ և դժվարություններ, օրինակ՝ մրցանակաբաշխությունների շրջանակում ստվերում է մնացել, սակայն ըստ երգչի՝ նա  ստվերում չի մնացել, այլ ստվեր է տարվել:

Առավել մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան