Նոր զարգացումներ ՍԱՊԾ-ի աշխատակիցների կողմից կաշառքի գործով

Նոր զարգացումներ ՍԱՊԾ-ի աշխատակիցների կողմից կաշառքի գործով

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցների կողմից կաշառքի գործով դատական նիստերը նոր զարգացումներ են ստանում: 2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայության պետ Վարդուհի Գեւորգյանը 100 հազար դրամ կաշառք էր վերցրել, որ քաղաքացուն թոշակ տրամադրի, սակայն ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր:

Արդեն երկու տարին է, ինչ Քանաքեռ-Զեյթունի սոցապի պետը կալանքի տակ է, եւ դատարանը դեռ նրա կաշառքի գործը քննում է ու քննում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով դատարանի կողմից դեռ փորձաքննություն է նշանակվել: