Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում. եղանակային վատ պայմանների հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել են, որ ինքնաթիռները խիտ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել:

«Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել լուսադեմին` ժամը 5:21-ին»,-տեղեկացրել են օդանավակայանից:

Եղանակային վատ պայմանների և խիտ մառախուղի պատճառով Հայաստանից վերջին չվերթը 13:20-ին է իրականացվել դեպի Մոսկվա և Վորոնեժ ուղղություններով:




Լրահոս