Բունտ` վարորդների շրջանում. նրանք գործադուլ են հայտարարել և ճանապարհ փակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեւորափոխադրում իրականացնող վարորդների շրջանում նոր բունտ է հասունացել: Պատճառը` հունվարի 1-ից բենզինի եւ սեղմված գազի թանկացումն է: Ի նշան բողոքի վարորդները այսօր բողոքի ակցիա են անցկացնում`փակելով Հարավ-Արեմտյան թաղամասի Րաֆֆու փողոցը: Հարավ-արեւմտյան թաղամասի մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր վաղ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել: Վարորդները բողոքում են`նշելով, որ իրենք այս օրերին աշխատում են վնասով:

Գծատերերը հրաժարվում են «օրվա պլանի չափը» նվազեցնել: Ստացվում է, որ վարորդները աշխատում են վնասով: ArmLur.am-ը վարորդների դժգոհության հետքերով կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետարանի օրակարգում հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման հետ կապված այս պահին հարց չի քնարկում:

Տեղեկացնենք, որ դիզելային վառլեիքի եւ սեղմված գազի գնաճը հունվարի մեկից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքով է պայմանավորված: Բարձրացել են մի շարք ապրանքների հարկային դրույքաչափերը: ՀՀ տնտեսության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն` գազի, բենզինի եւ դիզվառելիք գնային բարձացումը պայմանավորված է հարկային դրույքաչափերի փոփոխությամբ:

Նշենք, որ մինչ այդ` սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար կազմում էր 8330, այժմ այն 25 հազար դրամ է: Իսկ ահա բենզինի դեպքում եթե 1 տոննա բենզինի`ավելացված արժեքի ու ակցիզային հարկի համար տնտեսվարողը վճարում էր 120 հազար դրամ, ապա հունվարի 1-ից այն 135 հազար դրամ է: Դիզվառելիք դեպքում ակցիզային հարկի չափը կտրուկ նվազել է, փոխարենն այս տարվանից վառելիքը հարկվում է նաեւ ԱԱՀ-ով: Ըստ ՏՄՊՊՀ-ի`մաթեմատիկական պարզ հաշվարկով վառելիքի ներմուծման եւ իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս