Նախարարները շարունակում են ինքնամեկուսացված մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է ինքնամեկուսացած մնալ: Նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարը հեռավար կերպով է աշխատում և աշխատանքի վերադառնալը կախված կլինի հետագա ցուցումներից:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, իսկ այն աշխատակիցները, որոնք կոնտակտավոր են եղել, մեկուսացված են: Սակայն մամուլի խոսնակը որևէ թիվ նշելուց ձեռնպահ մնաց:

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի՝ ինքնամեկուսացված լինելու մասին պարզ դարձավ մայիսի 14-ին, կառավարության նիստի ժամանակ, երբ նրա փոխարեն հարցը զեկուցեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և հայտնեց այդ մասին: Միևնույն ժամանակ ինքնամեկուսացած է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, քանի որ այս նախարարությունում ևս կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր: Նախարարը հայտնել էր, թե նվազեցրել է շփումները՝ հասցնելով այն զրոյի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս