Փակահանը Քաշաթաղի շրջանի հարավային թևի ամենաաշխատասեր համայնքներից է: Մարդիկ այստեղ զբաղվում են բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ, և արդյունքները շոշափելի են: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այսօր տեղեկացա, որ համայնքում մասնավոր ներդրմամբ հանգստի գոտի է կառուցվում, ինչը նշանակում է, որ մեր հայրենիքի այդ հատվածում կյանքի որակի բարելավման համար մարդիկ որոշել են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ: Բնականաբար, կառավարությունը չի կարող անտարբեր գտնվել, և պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու:
Կառավարության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունից շահում են պետությունը և քաղաքացին»,- գրել է Արցախի նախագահը: