Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է 7-րդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական աշխատանքների կազմակերպմանը, քննարկվել են պատգամավորների և աշխատակազմի բնականոն գործունեությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:




Լրահոս