Գոգյան-Թամրազյան «առճակատումը» խորհրդարանում դեռ շարունակվում է. հարցերը շատ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի մասնակցությամբ նիստը։ Նիստն ընթանում է փակ ընթացակարգով։

ArmLur.am-ի տեղեկություններով` Գոգյան-Թամրազյան հանդիպումը դեռ շարունակվում է: Դեռևս հայտնի չէ, թե երբ կավարտվի: Ըստ մեր տեղեկությունների` նիստի ընթացքում դեռևս չի քննարկվել, թե ինչու է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Սմբատ Գոգյանի հետ հանդիպման գնացել: Մինչ այժմ քննարկվել են ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ Գոգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն որակավորման նախահագի պաշտոնից՝ նշելով, որ կրթության ու գիտության բարեփոխումների վերաբերյալ իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ։

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ՝ կարծիք հայտնելով, որ ռեկտորն իր պաշտոնն առ այսօր զբաղեցնում է՝ ունենալով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորությունը։




Լրահոս