«Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լևոն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով մեղադրյալ Սերգեյ Ստեփանյանի կողմից համոզելու և նյութապես շահագրգռելու արդյունքում առաջացած խմբի կազմում ուրիշի խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մտադրությունն իրագործելու նպատակով նշված դիտավորության շորւջ նախնական համաձայնության է եկել գործով մեղադրյալ Տիգրան Նորիկի Հակոբյանի հետ, որից հետո 2017 թվականի մարտի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, գործով չպարզված օրը ու ժամին «Շահումյան» թրչնաֆաբրիկայի տարածքով կիսակառույց պարսպի վրայով անցնելով ապօրինի Տիգրան Հակոբյանի հետ մուտք են գործել նշված թռչնաֆաբրիկային կից` Երևան քաղաքի Հաղթանաի 1-ին փողոցի 55 հասցեում գտնվող Էլյա Տոպսակալյանին պատկանող «Սիլվեր» ՓԲԸ-ի թռչնաֆաբրիկայի տարածք, որտեղ բաց դարպասից ապօրինի մուտք են գործել նախկինում որպես թռչնագոմ շահագործվող շինություն, ապա պտուտակահանի, հարթաշուրթի և դանակի գործադրմամբ, ապամոնտաժել և գաղտնի հափշտակություն են կատարել Էլյա Տոպսակալյանին պատճառելով խոշոր չափի` ընդհանուր 795.100 ՀՀ դրամի գույքային վնաս:

Սերգեյ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, «Սիլվեր» ՓԲԸ-ին պատկանող թռչնագոմում գտնվող և Էլյա Տոպսակալյանին պատկանող «Սևան» տեսակի թվով 3 վառարանները ապօրինի ձեռք բերելու նպատակով, 2017 թվականի մարտի 3-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում` չպարզված օրը և ժամին, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հաղթանակի առաջին փողոցի 53 հասցեում իր «Շահումյան» թռչնաֆաբրիկայում հանդիպելով Տիգրան Հակոբյանին և Լևոն Սահակյանին, Հայտնել է նրանց Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հաղթանակի 1-ին փողոցի 55 հասցեում վերնշված վառարանների և այլ գույքի առկայության մասին, ապա վառարանները գաղտնի հափշտակելու և իրեն տրամադրելու դիմաց ընդհանուր 30.000 ՀՀ դրամ խոստումով, նյութապես շահագրգռել և դրդել է վերջիններիս շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով, խմբի կազմում կատարել ուրիշի խոշոր գույքի չափերի հափշտակություն, ինչի արդյունքում Տիգրան Հակոբյանը և Լևոն Սահակյանը, նախնական հանցավոր համաձայնության գալով, 2017 թվականի մարտի 3-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հաղթանակի առաջին փողոցի 55 հասցեի տարածք, ապա նույն տարածքում գտնվող, շինության հանդիսացող թռչնագոմից գաղտնի հափշտակություն են կատարել:

Գործով մեղադրյալ է նաեւ Տիգրան Հոկոբյանը նշված թռչնաֆաբրիկայի տարածքից պարսպի վրայով ապօրինի մուտք է գործել հարևանությամբ գտնվող Սիլիկյան թաղամասի 55 հասցեում գտնվող «Սիլվեր» ՓԲԸ-ին պատկանող չգործող թռչնաֆաբրիկայի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել նշված ընկերության տնօրեն Էլյա Ավետիքի Տոպսակալյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ընդհանուր 69.000 ՀՀ դրամի արժողությամբ առջևի աջ դուռը, լուսարձակները և շարժիչի պահոցը:

Ք.Մ.




Լրահոս