ԲԱՆՎՈՐ ՏՂԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոսկվա եւ այնտեղ հանդիպել տարբեր քաղաքական, հասարակական, գործարար ու նույնիսկ քրեական շրջանակների հետ: Իսկ նպատակը եղել է նրանց համոզելը, որ ինքն է Հայաստանի համար վարչապետի ամենալավ թեկնածուն, հինգ մատի պես գիտի երկիրը, բանվորից հասել է այդ պաշտոնին, եւ որ այս իրավիճակում ամենալավը ինքը կարող է աշխատել այդ պաշտոնում, եթե ՌԴ-ից միջնորդեն: Սակայն, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, նրան որեւէ մեկը լուրջ խոստում չի տվել: ԱԺ-ից փորձեցինք պարզել, թե նա կոնկրետ երբ է մեկնել Մոսկվա: ԱԺ-ից փոխանցեցին, որ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 6-16-ը մեկնել է արձակուրդ եւ արձակուրդի մի մասն անցկացրել է արտերկրում: Իսկ դրանից հետո նա չի բացակայել երկրից: «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, մանրամասնեցին, որ Աբրահամյանը հիշյալ հանդիպումներն ունեցել է արձակուրդից առաջ եւ այդ ընթացքում:




Լրահոս