ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ իրականությանը, այլեւ խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ականատեսն են ՌԴ-ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացման»:Դավիթ Տոնոյան «news.am»Թվում է, թե պաշտպանության փոխնախարարը վաղուց կորցրած հարազատի է գտել, այնքան ընդգծված ջերմությամբ է խոսում: Եւ ընդհանրապես, այս օրերին որքան շատ են հայտնվում մարդիկ, որոնք ողջունում են Հայաստանի անկախության օրը ՌԴ դրոշի ծածանումը, այնքան անհարմար իրավիճակ է ստեղծվում: Ի վերջո, կարելի է ցանկացած տոն, այդ թվում եւ Սբխեչը, օգտագործել` Ռուսաստանի դրոշը գլխներից վերեւ պահելու համար, բայց ոչ երբեք անկախության օրը: Թեեւ գործող ռեժիմից այլ բան պետք էլ չէ սպասել: Մարդիկ, որոնք ֆորպոստի բնակչի հոգեբանություն ունեն, ստրկացած են բոլոր առումներով: Այդ կարգավիճակը շատերի համար նույնիսկ նախընտրելի է:




Լրահոս