Քաղաքացին «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին մոլորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 09։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են Վաղինակ Դ․-ին (ծնված 1973 թ․) և ուղեկցել դեպի հարազատները:




Լրահոս