ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փետրվարին հոսանքի գինը կբարձրանա. որքան կարժենա այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը կբարձրանա 2.27 դրամ/կՎտժ-ով։ Այսինքն Հանձնաժողովն առաջարկում է սոցիալապես անապահով ընտանիքների եւ ամսական մինչեւ 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները թողնել անփոփոխ: Իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով։

Պարզվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական եւ բացասական գործոնների վերլուծության արդյունքում հաջորդ տարվա փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Այս պատճառով, անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։
Ի դեպ, տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովըում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները եւ մատակարար ընկերության ներկայացուցիչները:

Ս.Հ.




Լրահոս