ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդուարդ Աղաջանյանը նոր պաշտոն կունենա. ուր է գնում Փաշինյանի մտերիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանն ազատվեց կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ նրան փոխարինեց արդեն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ ղեկավարին եւ իր խոսքում անդրադարձավ նաեւ Էդուարդ Աղաջանյանին:

Փաշինյանը իր խոսքում նկատեց, որ Էդուարդ Աղաջանյանի հետ շարունակելու է գործունեությունը: Եվ ահա, տարածված տեղեկությունների համաձայն, Էդուարդ Աղաջանյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու՝ նշանակվելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Թե որքանով են համապատասխանում այս տեղեկությունները, փորձեցինք պարզել հենց Աղաղաջանյանից: Սակայն վերջինս տեւական ժամանակ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ապա այլ անձ պատասխանեց՝ ասելով, թե Էդուարդ Աղաջանյանը զբաղված է եւ չի կարող զրուցել մեզ հետ:

Իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարեց, թե նման նշանակման մասին որեւէ տեղեկություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս