Արցախում շինարարության ավելի քան 96%-ը տարեսկզբին իրականացվել է մարդասիրական միջոցներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում 2021 թվականի տարեսկզբին իրականացվել է 7 միլիարդ 69,7 մլն դրամի շինարարություն, որը կազմում է նախորդ տարվա հունվարի ցուցանիշի` 47,2 տոկոսը: Արցախի ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ, ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ իրականացված շինարարության 96,2 տոկոսն իրականացվել է մարդասիրական օգնության միջոցներով:

Արցախի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքն ընթացիկ գներով, 2021 թվականի տարեսկզբին կազմել է 2 միլիարդ 936 միլիոն դրամ,ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 71,2 տոկոսով:

Արտադրված արդյունաբերական արտադրանքի 0,3 տոկոսը բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանն ու բացահանքերի շահագործման ոլորտին, 37,2 տոկոսը` մշակող արդյունաբերությանը, 59,4 տոկոսը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 3,1 տոկոսը` ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման, վերամշակման ոլորտին:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1 միլիարդ 189 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 50,1 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ մասնավորապես մսի արտադրությունը նվազել է 50,1 տոկոսով, կաթինը` 53,9 տոկոսով:




Լրահոս