Զինծառայողները հավելավճարներ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ զինծառայողների զինվորական կոչումների համար կսահմանվի հավելավճարներ: Պարզվում է, որ այս խնդիրը զինծառայողների շրջանում մի շարք դժգոհություններ է առաջացրել: Նրանք պահանջում են զինվորական կոչումների համար հավելավճար, որը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ: Նշենք, որ հավելավճարների չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է կառավարությանը: Բացի այս, նախարարությունը նախաձեռնել է նաեւ հանել այլեւս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ: Խոսքը «Գլխավոր ռազմական տեսուչ», «Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ» եւ «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ» պաշտոնների մասին է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի եւ հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազար դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազար դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ս.Հ.




Լրահոս