Հայտնի են ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-22-ը Ուֆայում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է 52 երկրի շուրջ 500 մարզիկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնելու է 17 ըմբիշ՝ 7 ազատոճային և 10 հունահռոմեական: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականից պայքարի են դուրս գալու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ): Հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականից մրցավայր են մեկնելու Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը, (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):




Լրահոս