ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Դավթյանի վերջին ծառայությունը Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4 ին տեղեկություն տարածվեց, որ տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության սահմանման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ կառավարությանը դիմում է հասցեագրել:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը»,- ասված է դիմումի մեջ:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են, և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Հաջորդիվ ներկայացված էր ասվածի գերմանական և ռուսական փորձի ուսումնասիրության արդյունքների ամփոփ նկարագիրը:

«Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը»,- գրված է Արթուր Դավթյանի կողմից կառավարությանը հասցեագրված դիմումի մեջ, որում վերջինս առաջարկել էր նաև կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունն իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Արթուր Դավթյանը պատրաստակամություն էր հայտնել նաև ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին: Երբ նրան պաշտոնավարելու համար երկու ամիս է մնացել, այս նախաձեռնությունը տարօրինակ է եւ կարող է վերջին լավությունը լինել Փաշինյանի իշխանությանը:

Մանրամասները` տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս