Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենան կամրջից ընկնել է երկաթգծի վրա՝ բախվելով բեռնատար գնացքին. կան մարդկային կորուստներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։




Լրահոս