ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ հիվանդություններն են Հայաստանում տարածված. ինչի մասին են խոսում թվերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահացածների թիվը պակասել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, նախորդ տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 24 հազար 633 մարդ, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 31 հազար 402 մարդ, իսկ 2020-ի հունվար-նոյեմբերին՝ 32 հազար 24: Սակայն Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հիվանդությունների «սեւ ցանկ»-ի առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 11 ամիսներին մահացել է 13 հազար 135 մարդ:

Մասնագետների խոսքերով, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածության եւ մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում: Իսկ Հայաստանում մահացության ցուցանիշի կեսից ավելիի պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են եղել, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:

Հիվանդությունների «սեւ ցանկ»-ի երկրորդ տեղում նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Պաշտոնապես, Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մահացել է 4712 մարդ:

Covid 19-ից նախորդ տարվա 11 ամիսներին մահացել է 803, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 5023 մարդ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս