ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ավելացնել զուգընկեր բառը. ԱԺ վարչության կոշտ քննադատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողզմից ներկայացրած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը քննադատության է արժանացել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից: Նախ նշենք, որ Բաթոյանը Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հետ համատեղ ներկայացրած նախագծում առաջարկում է ամրագրել զուգընկեր հասկացությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «զուգընկեր» հասկացությունն օրենքով սահմանված չէ եւ օրենքի գործողության շրջանակից դուրս է մնում հաճախ ընտանեկան բռնության սուբյեկտ հանդիսացող անձը: Ընդ որում, բռնությունը գործադրվում է զուգընկերոջ նկատմամբ վերահսկողություն, ուժ, իշխանություն եւ ազդեցություն կիրառելու նպատակով, ինչը հնարավոր չէր լինի, եթե բռնության ենթարկված զուգընկեր հանդիսացող անձը` ելնելով հաստատված հարաբերությունների բնույթից (մտերիմ, ընկերական, սեռական) չունենար որոշակի կախվածություն բռնություն գործադրած անձից:

Այսպիսով, նախագծում ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը մի շարք խնդիրներ էր հայտնաբերել:  Օրինակ, նախագծում ֆիզիկական բռնության վերաբերյալ նշում կատարելիս կիրառվում են «անձի կամքին հակառակ» եւ «բռնի» հասկացությունները՝ որպես արարքը որոշակիացնող հատկանիշներ: Եվ ահա, վարչությունը գտել է, որ ընտանեկան բռնության տեսակ համարվող սեռական, հոգեբանական եւ տնտեսական բռնի արարքների դեպքում այդ հատկանիշների միաժամանակյա կիրառությունը բացառվում է: Եվ այդ պատճառով, նրանք առաջարկում են այդ հոդվածը չկիրառել:

Առհասարակ նրանք հանգել են եզրակացության, որ նախագծով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս