Ինչու է Պուտինը երեկ ուշ երեկոյան գնացել Կրեմլ. պարզաբանում է Պեսկովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ուշ երեկոյան գնացել է Կրեմլ, քանի որ այսօր պետք է հանդիպումներ ունենար բավականին վաղ, ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ նախագահն ավարտել է աշխատանքը Օգարևոյի նստավայրում, իսկ դրանից հետո գնացել է Կրեմլի իր բնակարան, դա սովորական պրակտիկա է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը Կրեմլում բնակարան ունի, որտեղ հաճախ է գիշերում։ Երեկ նա աշխատանք ուներ Օգարևոյում: Ավարտելով իր բոլոր գործերը Օգարևոյում, նա եկավ Կրեմլ, քանի որ այսօր նա բավականին վաղ սկսեց հանդիպումներ անցկացնել Կրեմլում. դա սովորական պրակտիկա է, դա հաճախ է պատահում»,- ասել է Պեսկովը։

Նախօրեին՝ ժամը 22:00-ին, համացանցում հայտնվեց մի տեսանյութ, թե ինչպես է Պուտինի ավտոշարասյունը դատարկ մայրուղով շարժվում դեպի Կարմիր հրապարակ:




Լրահոս