Ի՞նչ իրավիճակ է Սոթքում այս պահին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանն ArmLur.am-ի հետ զրուցում մանրամասնեց, որ կրակոցները եղել են Սոթք եւ Նորաբակ գյուղերի ուղղությամբ, իսկ այս պահին իրավիճակը հանգիստ է:

«Այս պահին կրակոցներ չկան, վիրավոր զինծառայողին արդեն հանել են դիրքերից: Կրակոցները եղել են Նորաբակի եւ Սոթքի ուղղությամբ, բայց դրանք երկարատեւ չեն եղել»,-պատմում է Ավետյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս