ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ Կառավարության շենքի մոտ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել: ArmLur.am-ը զրուցել է նրանց հետ՝ պարզելու, թե ինչի համար են հավաքվել: Ակցիայից հետո ծնողները շարժվեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ մասնակցելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կազմակերպած ստորագրահավաքին:

 

 

ՕՐԵՆՔ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է օրինականացվում ինքնակամ կառույցը:

Արմեն Հարությունյան (42 տարեկան)

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս մարզպետների կողմից՝ կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում):

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

 

 

 

 

 

ՀԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ տեղեկանալ` Ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունը պարտավոր է պահպանել ստացված հարկային հաշիվները, եւ եթե այո, ապա ինչ ժամկետով:

 Սյուզաննա Մանուչարյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուչարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի` Ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունը պարտավոր է առնվազն մինչեւ ստացման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:

Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի՝ օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:

 

 

 




Լրահոս