Հայտնի է՝ որտեղ են ցանկանում 2024 թվականի խաղերի կազմակերպիչները վառել օլիմպիական կրակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարությունն աշխատում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակը տեղադրելու նախագծի վրա։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Խաղերը կանցկացվեն Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Գործակալության տվյալներով՝ այս նախագծի վրա աշխատանքները շարունակվում են արդեն երկու տարի։ Միևնույն ժամանակ, պարզ չէ, օլիմպիական խաղերի ընթացքում կրակը կտեղադրվի աշտարակի վրա, թե՝ ոչ:

Բացի այդ, գործակալության զրուցակիցը նշել է, որ կրակը չի կարող տեղակայվել աշտարակի ամենավերևում, քանի որ այնտեղ տեղադրված են ալեհավաքներ։ Կազմկոմիտեի ներկայացուցիչը չի հերքել Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման գաղափարը։ Նա նաեւ հավելել է, որ խաղերի բացման օրը կրակը վառելու վայրը դեռ որոշված չէ։




Լրահոս