ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի կադաստրի վկայականը. անկախության 30 տարվա ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը համարվեց Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Փաստաթուղթը Գերագույն խորհրդի նիստում ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնել է քաղաքացիների որոշումը:

Հռչակագրից մեկ տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանում անցկացվեց հանրաքվե, Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն եւ իր քվեով «Այո» ասաց անկախ պետություն ստեղծելուն: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը:
Հայաստանի Հանրապետությունը արդեն 1992թ. -ին պաշտոնապես դիմում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ ՄԱԿ-ին իր անդամակցության դիմումը հաստատելու համար:

1992 թ. հունվարի 29-ին նիստի ժամանակ Անվտանգության Խորհուրդը քննարկում է Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի զեկույցը Հայաստանի Հանրապետության դիմումի վերաբերյալ:

1992 թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

Այսօր Հայաստանը 100-ից ավելի պետությունների կողմից ճանաչված ու ՄԱԿ-ի լիիրավ անդամ է:

Չնայած սրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ կասկածի տակ դրեց Հայաստանի՝ որպես իրավական պետություն գոյության փաստը՝ հայտարարելով, թե մենք 30 տարի է ապրում ենք մի երկրում, որը կադաստրի վկայական չունի՝ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ արածքային ամբողջկանությունը:

Թերեւս հարց է առաջանում՝ ինչո՞ւ 100-ից ավելի պետությունների կողմից ճանաչված ու ՄԱԿ-ի լիիրավ անդամ Հայաստանը պետք է այսպես կոչված կադաստրի վկայական ստանա հենց Ադրբեջանից:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս