Որ քաղաքական ուժն ինչպես և որտեղից կսկսի իր քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Armlur.am-ը ներկայացնում է, թե այս պահին առկա տեղեկատվության համաձայն, որ քաղաքական ուժը որտեղից է մեկնարկելու իր քարոզարշավը։

《Ապրելու երկիր》կուսակցության առաջին կանգառն Արաբկիր համայնքն է՝ 12:00-ից, իսկ քարոզարշավի մեկնարկը տրվելու է ժամը 10:00-ին՝ Բաղրամյան 6 հասցեում,միջոցառման մուտքն ազատ է։ Այս կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։

《Ազգային առաջընթաց》կուսակցությունը, որի թեկնածուն  նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, վաղը երեկոյան  փակ դրամահավաք-երեկո է իրականացնելու։

《Հանրապետություն》 կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է։ Այս ուժն օգոստոսի 23-ին ժամը 18:30-ին 50-ամյակի հուշարձանից (Կասկադի վերնամաս) կմեկնարկի իր քարոզարշավը։

《Լուսավոր հայաստան》կուսակցությունը՝ թեկնածու Դավիթ Խաժակյան, վաղը՝ ժամը 11:00-ին, կմեկնարկի իր քարոզարշավը  Բյուրեղ թաղամասից։ Շարժման կետը՝ Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածք։

ArmLur.am-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից տեղեկացավ, որ ՔՊ-ն իր քարոզարշավը մեկնարկելու է Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական այգուց՝ 17:00-ին: ՔՊ թեկնածուն Տիգրան Ավինյանն է։

《Մայր Հայաստան》 դաշինքը՝ Անդրանիկ Թևանյանն է թեկնածուն, առավոտվանից քարոզարշավը կմեկնարկի Կենտրոն համայնքից, իսկ երեկոյան ժամը 7-ին կինո «Մոսկվայի» բակում տեղի կունենա առաջին հավաքը:

Նորայր Նորիկյանի 《Արդար Հայաստան》-ը Էլիտ պլազայում նախընտրական միջոցառում կիրականացնի, ծրագիրը կներկայացնեն ու ավագանու թեկնածուներին։ Միջոցառման մեկնարկը՝ 17:00։




Լրահոս