Ռուսաստանն առաջարկում է միջազգային հետաքննություն սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ–ն մտադիր է դիմել ԵԱՀԿ–ին և մի շարք այլ կառույցների` Մայդանում և ընդհանրապես Ուկրաինայում տեղի ունեցած հանցագործությունների մասին ապացույցներով: Այս մասին այսօր` Ֆեդերացիայի խորհրդի ժամանակ հայտարարեց Միջազգային հարցերով հանձնաժողովի` Ուրկաինայում իրավիճակի մոնիթորինգի խմբի ղեկավար, մարդու իրավունքների, դեմոկրատիայի և իրավունքների գերակայության կոմիտեի ԱԳՆ–ի լիազորված ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:

Դոլգովը նշել է, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի Մայդանում կատարված հանցագործությունների մեղավորները պատժվեն, և Ուկրաինայի ներկայիս իշխանություններին կոչ է արել թույլ չտալ ծայրահեղականներին, ֆաշիստներին ու նեոֆաշիստներին մտնել քաղաքականություն:

ՌԴ ԱԳՆ–ի աշխատակիցը ցավով նշեց, որ իրենք դեռ ոչ մի արձագանք չեն ստացել Ռուսաստանի այս նախաձեռնության վերաբերյալ: Դիպլոմատը կարծում է, որ ամենակարևորը հիմա, ինչպես ռուսական կողմն է առաջարկում, և ինչին համամիտ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, միջազգային հետաքննություն սկսելն է Մայդանում կատարված հանցագործությունները բացահայտելու համար:

«Այնինչ շատ եվրոպական երկրներ առավել մտահոգված են մեխանիզմներ ստեղծելով, որպեսզի Ղրիմի հանրաքվեն անօրինական հայտարարեն»,- ասել է Կոնստանտին Դոլգովը:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը




Լրահոս