ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դավաճան» բառը շարունակում է պտտվել Ձեր շուրջ եւ ականջներում. Արարատ Միրզոյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան- ծնված տարին՝ այծ-ոչխար

Աղեղնավոր նախարարների համար տարին աշխատանքային մեծ ծանրաբեռնվածություն էր ենթադրում: Երբեմն ստիպված էիք լինում օրվա մեջ մի քանի ինքնաթիռ փոխել՝ բոլոր գործերը հասցնելու համար: Բայց 2024-ն էլ հեշտ չի լինի, քանի որ աստղերը հուշում են, որ արտաքին ակտիվությունը շարունակվելու է նաեւ մյուս տարի: Իհարկե, ձեր հնչեցրած տեքստերը տարբեր ամբիոններից, անխոս հայրենանպաստ են, բայց «դավաճան» բառը շարունակում է պտտվել Ձեր շուրջ եւ ականջներում: Աշխատեք թիմակիցների հետ հարաբերությունները կարգավորել, թոթափել լարվածությունը, եթե ցանկանում եք երկարաձգել պաշտոնավարման ժամանակահատվածը. Հակառակ դեպքում խարդավանքներն անխուսափելի կլինեն:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս