Նժդեհի փողոցում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ին, ժամը 20:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 18 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչից «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Տ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Փրկարարները հոսանաքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս