Արցախցիները չեն կարողանում աշխատանք գտնել․ ինչ խնդիրների են բախվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո, արցախցիների առջև ծառացած խնդիրների շարքում աշխատանքի տեղավորման հարցն է։ Անցած տարվա դեկտեմբերի կեսի տվյալներով, աշխատանքի էր տեղավովել շուրջ 5351 անձ՝ մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման և ներծառայության, շինարարության և այլ ոլորտներում։

«Մասնավոր կազմակերպություններում և ընկերություններում աշխատանքի տեղավորվելը համեմատաբար հեշտ է»,- ArmLur.am-ին հայտնել են խնդրին բախված մի շարք արցախցիներ։ Վիճակը այլ է Արցախի պետական գերատեսչությունների աշխատակիցների համար, որոնց մեծ մասը մինչ օրս աշխատանքի չի տեղավորվել։

Պետական գերատեսչություններում աշխատանքի ընդունվելու համար, որոշ ընկերություններ արցախցիներից պահանջում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունել, ինչի համար ժամանակ է պահանջվում։

Պետության կողմից տրամադրվող 100 հազար միանվագ և երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրերի շնորհիվ մինչ այս պահը ստացվում էր հոգալ առաջնային սպառողական ծախսերը։ Առաջիկայում արցախցիների զբաղվածության խնդրին պատշաճ ուշադրություն չդարձնելու դեպքում, հնարավոր է ավելանա ՀՀ-ից արտագաղթող արցախցիների թիվը։




Լրահոս