Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի թեման ավելի հաճախ հնչի ՄԱԿ-ում․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում տիրող իրավիճակի թեման ամեն օր լսվի ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Россия 1» հեռուստաալիքի եթերում։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ուկրաինայի իրավիճակի թեման լսվի ամեն օր բոլոր ձևաչափերով, և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, և՛ Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճում, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մասնագիտացված հանձնաժողովներում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե դիվանագիտական ​​միջավայրում և ՄԱԿ-ի հարթակներում Ուկրաինայի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը նվազե՞լ է։

Նրա խոսքով, աշխարհը պետք է իմանա, թե ինչի կարող է հասնել երկիրը, երբ կորցրել է իր «ազգային քաղաքականությունը»։




Լրահոս