ՏԵՍԱՆՅՈՒԹ. «My bad», «Սրտիս կես» և «Այ Սիրուն». 3 պրեմիերա՝ մի քանի ժամում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրուշոն, Արմենչիկը և Գևորգ Սիրեկանյանը նոր երգեր են ներկայացրել. վերջին 24 ժամում թողարկվել է երեք տեսահոլովակ, որոնք ArmLur.am-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը:

Սիրուշոյի «My bad» երգն արդեն ծանոթ էր երկրպագուներին. Դրա մի փոքր հատված ներկայացված էր երգչուհու նախկին հոլովակի վերջում: Երգի թե՛ երաժշտության, թե՛ բառերի հեղինակը Սիրուշոն է:

Արմենչիկը թողարկել է նոր «սրտիս կես» երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ բառերը գրել է Ավետ Բարսեղյանը: Երգը 13 ժամում հավաքել է ավելի քան 49 հազար դիտում:

Երրորդ պրեմիերան Գևորգ Սիրեկանյանի նոր «Այ Սիրուն» երգինն է, որի երաժշտության հեղինակը կրկին հենց երգիչն է, բառերը հեղինակել է Սյուզի Ավդալյանը: Երգի տեսահոլովակի հեղինակը Արմեն Գևորգյանն է:




Լրահոս