Ինչ վիճակում են շմոլ գազից թունավորված երեխաները․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։ Այս մասին հայտնում են  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից։

«Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս