Պուտինը դեռ շփումներ չի ունեցել Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմայով․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության կասեցման մասին հայտարարությունները։ Մինչ այժմ նման շփումների պլաններ չկան, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, այս պահին շփումներ չկան և չեն եղել, բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, նկատի կունենանք մեր հայ ընկերներից պարզել, թե ինչի մասին է խոսքը, մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երեւանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ շփումներում պարզաբանել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։




Լրահոս