ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ-ն՝ իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու հիշատակը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:

Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն ասաց. «Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների այս նվիրական սրբավայրից մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին»։




Լրահոս