Թուրքիան պատրաստակա՞մ է օգնել սիրիահայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Վագըֆ հայաբնակ գյուղում մի քանի տարեց հայեր են վերաբնակեցվել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Քեսաբի դեպքերից մի քանի օր անց Պոլսո Պատրիարքարան զանգելուց և քեսաբահայերին աջակցություն հայտնելուց հետո:

Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբոլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Սիրիական ճգնաժամի դեռ ամենասկզբում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ներքին խռովությունների դեպքում Թուրքիան պատրաստակամ է աջակցել սիրիահայությանը: Դեռ այն ժամանակ Թուրքիան ցանկանում էր ապացուցել, որ հավասար վերաբերմունք ունի սիրիայի ազգային բոլոր փոքրամասնությունների հանդեպ: Դրանից հետո մարդիկ կարողանում էին ավելի համարձակ արտահայտվել, թե ինչպես կարելի է օժանդակել սիրիահայությանը»,- ասաց «Ժամանակ» թերթի խմբագիրը՝ հավելելով, որ սիրիահայերին օգնելու Թուրքիայի պատրաստակամությանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ միջազգային մամուլը Քեսաբի դեպքերի մեջ մեծապես մեղադրեց Թհենց այդ երկրին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործանախարարության գրավոր հայտարարության մեջ ասված էր, որ նա Սիրիայի ժողովրդի առաջ առանց խտրականության բացել է դռները և Քեսաբի ու շրջակա տարածքներում բախումներից տուժած բոլոր քաղաքացիական անձանց աշխատում է օգնել:




Լրահոս