ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը փաստեր է հրապարակել․
«Մեղրիի մասին փաստերով
Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց
Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն
Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով
Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի 20կմ միջանցքով հանդերձ
Չնայած նախնական համաձայնությանը, Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից
Այսօր՝ Արցախի կորստից հետո, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ՝ դիմացը չստանալով ոչինչ
Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախը կորսվել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից ավելի մեծ տարածք և չի էլ պատրաստվում հետ վերադարձնել
Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու: Եզրակացությունները յուրաքանչյուրի համար պետք է, որ ակնհայտ լինեն:
Սրանք փաստեր են, իսկ իշխանությունների և այլ ուժերի կողմից գեներացվող աղմուկն այս ամենի շուրջ պարզապես նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակությանը՝ հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ»: